VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Երևանի «Արարատ-Արմենիան» սեփական խաղադաշտում մրցեց Գյումրիի «Շիրակի» հետ ու հաղթեց 3-0 հաշվով։
«Արարատ-Արմենիայի» կազմում աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Ուգո Ֆիրմինուն, բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը և 23-ամյա կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը։
«Արարատ-«Արմենիան» վաստակել է 7 միավոր և 4-րդ տեղում է։ «Շիրակը» 4 միավորով 7-րդն է։
Հաջորդ տուրում «Արարատ-Արմենիան» կմրցի «Վանի», իսկ «Շիրակը»՝ «Ալաշկերտի» հետ։
VBET ՀՊԼ, 5-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 3-0
Ուգո Ֆիրմինու, 35, Ագդոն Մենեզես, 55, Արտյոմ Ավանեսյան, 88


