Logo

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթել է սերբական ակումբին

19:03 / 15.02.2024Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիան» Կիպրոսում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական խաղում 3-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել սերբական «Գրաֆիչարի» նկատմամբ։

Երևանյան ակումբի գոլերը խփել են Մոհամեդ Յատարան, Արթուր Սերոբյանը ու Ադրիանո Կաստանեյրան։

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» կվերադառնա Երևան։

Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո Վարդան Միանսյանի գլխավորած թիմը «Նոայի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը և 6 միավոր է զիջում առաջատար «Փյունիկին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ