Logo

«Արարատ-Արմենիան» կմրցի «Ռոստովի» հետ (ֆոտո)

13:36 / 17.02.2023Հայկական ֆուտբոլ
Արարատ-Արմենիա-Ռոստով

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Արարատ-Արմենիան» շարունակում է մարզական հավաքն ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում:

Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը փետրվարի 18-ին հերթական ընկերական հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ռոստովի» հետ, որի կազմում է խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթները կվերսկսի փետրվարի 27-ին՝ մրցելով «Արարատի» հետ: Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» 20 խաղից հետո 43 միավորով երկրորդ տեղում է և չորս միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ