Logo

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Զենիթի» հետ, Խաչանովը ներկա էր խաղին (ֆոտո, տեսանյութ)

19:04 / 10.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող Երևանի «Արարատ-Արմենիան» ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիում ընթացող մարզումային հավաքի հերթական ստուգողական խաղում մրցեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:

Ռուսաստանի չեմպիոնի կազմում խաղի հաշիվը 57-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից բացեց կոլումբացի հարձակվող Մատեո Կասիերան, որի գոլին հայկական ակումբը պատասխանեց վերջնամասում։ 78-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում աչքի ընկավ «Արարատ-Արմենիայի» նորեկ, 20-ամյա նիգերիացի հարձակվող Ջեսի Ակիլան:

Հանդիպմանը ներկա էր Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 13-րդ ռակետ Կարեն Խաչանովը:

Հիշեցնենք, որ նախորդ ընկերական խաղում «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի էր խաղացել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ (1-1):

Փետրվարի 9-ին «Զենիթը» ստուգողական հանդիպում էր անցկացրել նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» հետ՝ հաղթելով 1-0 հաշվով:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո «Արարատ-Արմենիան» 43 միավորով երկրորդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ