Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» նախամրցաշրջանային հավաքի վերջին ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել է Քութայիսի «Տորպեդոյին»:
Հուլիսի 21-ին «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլին, որտեղ կմրցի «Դինամո Թբիլիսի» (Վրաստան) - «Պայդե» (Էստոնիա) դիմակայության հաղթողի հետ: Թիմերի առաջին խաղը կայացել է Վրաստանում, որտեղ 3:2 հաշվով հաղթել է էստոնական թիմը:
«Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Ավանի ակադեմիայում:


