Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Արարատ-Արմենիայի» բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը վարձավճարով տեղափոխվել է Երևանի «Ալաշկերտ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
30-ամյա ֆուտբոլիստը Վահե Գևորգյանի գլխավորած թիմում կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Մենեզեսը խաղացել էր նաև պորտուգալական «Բրագա-2», «Մերելինենսե», «Օլիվեյրենսե», «Ֆեյրենսե», «Վարզիմ» ակումբներում: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողn «Արարատ-Արմենիայի» կազմում անցկացրած 15 խաղում խփել է չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում:
«Ուրախ եմ, որ ստացա այս հնարավորությունը: Մարտական եմ տրամադրված՝ նոր թիմիս արդյունավետ գործողություններով օգնելու համար:
«Ալաշկերտում» շատ լավ, ընկերական մթնոլորտ է, կան նաև պորտուգալախոս և իսպանախոս ֆուտբոլիստներ, ինչը նույնպես դրական փաստ է ինձ համար»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Ագդոն Մենեզեսը:


