Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները 3-րդ փուլ դուրս գալու դեպքում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:58 / 18.07.2022• Հայկական ֆուտբոլ
Արարատ-Արմենիա-մրցակիցներ

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում հուլիսի 18-ին կանցկացվեն եվրագավաթների որակավորման 3-րդ փուլերի վիճակահանությունները: 

Հայտնի են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ «Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հավանական մրցակիցները 3-րդ փուլում, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում.

«Լիեպայա» (Լատվիա) - «Յանգ Բոյս» (Շվեյցարիա) զույգի հաղթողը

«Վիտորիա» (Պորտուգալիա) - «Պուշկաշ Ակադեմիա» (Հւնգարիա) զույգի հաղթողը

«Անդերլեխտ» (Բելգիա)

«Սուդուվա» (Լիտվա) - «Վիբորգ» (Դանիա) զույգի հաղթողը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» էստոնական «Պայդեի» հետ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 21-ին Ավանի ակադեմիայում, իսկ պատասխան մրցավեճը՝ հուլիսի 28-ին Էստոնիայում: Հիշեցնենք, որ Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայում պայքարը սկսում է 2-րդ փուլից:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ