Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր, ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» հունիսի 19-ին կիմանա մրցակցին Կոնֆերեցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։
Վիճակահանության արդյունքում Վարդան Մինասյանի գլխավորած թիմի հավանական մրցակիցներն են սերբական «Ռադնիչկի Կրագուևացը», մոլդովական «Զիմբրուն», բելառուսական «Նեմանը», ինչպես նաև որակավորման առաջին փուլի «Ակտոբե» (Ղազախստան) - «Սարաևո» (Բոսնիա-Հերցեգովինա) զույգի հաղթողը։
Վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին։
Հիշեցնենք, որ Կոնֆերեցիաների լիգայում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ «Նոան» և «Ուրարտուն» պայքարը կսկսեն որակավորման առաջին փուլից։
«Նոան» կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ «Շկենդիայի» հետ, իսկ «Ուրարտուն» երկխաղյա դիմակայություն կանցկացնի Տալինի «Կալևի» (Էստոնիա) հետ։ Որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 11-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։