Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի երկրորդ խաղում Չարենցավանի «Վանը» Աբովյանի քաղաքային մարզադաշտում 3-1 հաշվով հաղթել էր Երևանի «Արարատին»:
Չարենցավանյան ակումբից գոլեր էին խփել ղազախ հարձակվող Դանիլ Անկուդինովը, կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը և հարձակվող Գեղամ Կադինյանը: Փոխարինման դուրս եկած Կադիմյանը «Վանում» նորամուտը նշել էր գոլով։ «Արարատի» գոլը խփել էր հարձակվող Ռազմիկ Հակոբյանը։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկայացնում է այս հանդիպման ֆոտոշարքը: