Logo

«Արարատի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Շվեյցարիայում

17:16 / 28.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Արարատի» հարձակվող Կեաս Բահը կարիերան կշարունակի շվեյցարական «Ստադ Լոզան Ուշիում», հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

««Ստադ Լոզան Ուշիի» հետ մեր համագործակցության շրջանակում կարևոր դեր ունի ֆուտբոլիստների տեղափոխությունը։ Եթե մինչև այս ունեցել ենք Լոզանից «Արարատ» եկած խաղացողներ, ապա այժմ կատարվում է առաջին տրանսֆերը դեպի Շվեյցարիա։ Սա հերթական անգամ վկայում է, որ «Արարատում» հաջող հանդես գալը կարող է երիտասարդ տաղանդներին առաջ մղել իրենց կարիերայում։

Բահը մեզ համար կարևոր խաղացող էր, սակայն եկել է նրա կարիարայի նոր փուլի ժամանակը։ Միևնույն ժամանակ «Արարատն» աշխատում է թիմը նոր ֆուտբոլիստներով համալրելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով պատրաստ ու մրցունակ կազմով ներկայանալ նոր մրցաշրջանին»,- նշել է «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը:

20-ամյա կոտդիվուարցի ֆուտբոլիստն «Արարատ» էր տեղափոխվել այս տարվա մարտին, 12 խաղում խփել է 4 գոլ, կատարել 2 ասիստ։

«Ստադ Լոզան Ուշին» հանդես է գալիս Շվեյցարիայի երկրորդ լիգայում և 2024/25 մրցաշրջանում 53 միավորով զբաղեցրել է չորրորդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ