«Արարատի» հարձակվող Քրիստոֆեր Բոնիֆեյսը տեղափոխվել է «Ալ Խարիտիյատ», հայտնում է Կատարի երկրորդ լիգան ներկայանցող ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։
23-ամյա նիգերիացին «Արարատում» էր 2024թ. սեպտեմբերից, 13 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 ասիստ։ Նա հայկական ակումբներից հանդես է եկել նաև «Վանում»։


