Logo

«Արարատի» ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել

19:56 / 18.03.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Արարատի» կիսապաշտպան Արմեն Նահարապետյանը վիրահատության է ենթարկվել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նահապետյանը վնասվածք էր ստացել և հարկադրված փոխարինվել Գյումրիի «Շիրակի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի տնային խաղում (2-0): Հանդիպումից հետո 24-ամյա ֆուտբոլիստը բուժզննում էր անցել, ախտորոշվել էր անրակի բեկորային կոտրվածք: Ըստ նախնական տվյալների՝ Նահապետյանի ապաքինումը կտևի 3-4 ամիս:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն «Արարատի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է երեք գոլի հեղինակ:

Ֆոտո՝ «Արարատի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ