Logo

«Արարատի» ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի

22:31 / 15.03.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Արարատի» կիսապաշտպան Արմեն Նահապետյանն անրակի բեկորային կոտրվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

24-ամյա ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի, որից հետո պարզ կլինի նրա վերականգնման ժամկետը: Նահապետյանը վնասվածք է ստացել և հարկադրված փոխարինվել Գյումրիի «Շիրակի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի տնային խաղում (2-0):

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն «Արարատի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է երեք գոլի հեղինակ:

Ֆոտո՝ «Արարատի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ