Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոզլովի մահվան պատճառը արյան մակարդուկն է (թրոմբ), հայտնում է Baza-ն:
29-ամյա խաղացողի մոտ թրոմբ առաջացել է մարզման ժամանակ:
Կոզլովը «Արարատում» խաղացել է 2019/20 մրցաշրջանում ու Հայաստանի առաջնության 19 խաղում դարձել է չորս գոլի հեղինակ:
Նա Մոսկվայի «Սպարտակի» սան էր, խաղացել է Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում:
«Արարատը» ցավակցել է ֆուտբոլիստի հարազատներին և բարեկամներին:


