Logo

Շվեյցարիայում խաղացած հարձակվողը` «Արարատում»

22:38 / 03.02.2023Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կոտդիվուրացի հարձակվող Մուհամեդ Լամին Կոնեն միացել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող Երևանի «Արարատին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

19-ամյա ֆուտբոլիստը «Արարատ» է տեղափոխվել շվեյցարական «Լոզան Ուշի» ակումբից: Ընթացիկ մրցաշրջանում նա ելույթ է ունեցել «Լոզան Ուշիի» երկրորդ թիմում, որի կազմում խփել է 20 գոլ:

Մուհամեդ Կոնեն հունվարի 28-ին «Արարատի» կազմում մասնակցել է ԲԿՄԱ-ի դեմ ստուգողական խաղին: Երկրորդ խաղակեսում փոխարինման մտնելուց հետո նա հեթ-տրիկ էր ձևակերպել և օգնել էր թիմին 3-2 հաշվով կամային հաղթանակ տանել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ