Դարպասապահ Պողոս Այվազյանը և կիսապաշտպան Տիգրան Սարգսյանը հեռացել են «Արարատից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբը ֆուտբոլիստների հետ համաձայնությամբ խզել է գործող պայմանագրերը։
Այվազյանն «Արարատում» 33 խաղից 4-ում դարպասն անառիկ է պահել։ Սարգսյանն ակումբում 3 հանդիպման է մասնակցել, գոլ և ասիստ չի գրանցել։
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


