Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում Երևանի «Արարատն» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»։
Հանդիպման միակ գոլը 47-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Գոռ Մալաքյանը։
«Արարատը» վաստակեց 44 միավոր, շրջանցեց «Ալաշկերտին» և բարձրացավ 5-րդ տեղ։ «Ալաշկերտը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել և մայիսի 16-ին կմրցի չորրորդ տեղում գտնվող «Ուրարտուի» դեմ։ «Շիրակն» ունի 32 միավոր և 8-րդն է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր
«Շիրակ» - «Արարատ»` 0-1
Գոռ Մալաքյան, 47