Փոխադարձ համաձայնությամբ խզվել է Երևանի «Արարատի» և 20-ամյա կիսապաշտպան Դրիլոն Կաստրատիի միջև պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Դրիլոն Կաստրատիին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում:
2022/23 մրցաշրջանում 20-ամյա շվեյցարացի հարձակվողը մասնակցել Հայաստանի Պրեմիեր լիգայի 1 խաղի։ Transfermarkt-ը 100 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։