Logo

«Արարատն» ու «Արարատ-Արմենիան» նոր ֆուտբոլիստներ ունեն (ֆոտո)

21:39 / 06.02.2023Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող «Արարատն» ու «Արարատ-Արմենիան» նոր համալրումներ ունեն:

«Արարատը» պայմանագիր է կնքել նիգերիացի հարձակվող Իբեհ Ռանսոմ Ջիդեչուկվուիի հետ: 19-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել իսրայելական «Ռամաթ-հա-Շարոնից»: Նա ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 խաղի և խփել երկու գոլ: 

«Արարատ-Արմենիային» է միացել կոլումբիացի պաշտպան Կարլոս Պերեսը: 27-ամյա ֆուտբոլիստը «Ֆորտալեսայի» սան է, 2015-ից ելույթ է ունեցել ակումբի մինչև 20 տարեկանների թիմում, իսկ վերջին 5 տարիներին՝ «Ալիանցա Պետրոլերայում», որից հեռացել է 2022-ի ավարտին:

Կարլոս Պերեսը մասնակցել է 146 հանդիպման և 2 անգամ հեռացվել խաղադաշտից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ