Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Արարատը» հայտարարել է պաշտպան Արսեն Գալստյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին:
21-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է Երևանի ԲԿՄԱ-ում և «Նոայում»։ Գալստյանը Հայաստանի առաջնությունում մասնակցել է 40 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:
Պաշտպանը 8 հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում և խփել մեկ գոլ:
Գալստյանն «Արարատում» կխաղա «3» համարի մարզաշապիկով:
Ֆոտո՝ «Արարատի» մամուլի ծառայություն


