Երևանի «Արարատը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջին գործարքն է իրականացրել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայկական ակումբ է տեղափոխվել ֆրանսիացի պաշտպան Մարվին Էվունա Էտունդին:
Էվունան հանդես է եկել «Հավրի» երիտասարդական թիմերում, ֆրանսական «Նյոր II» և «Ռոան Լ՛Էտապ» ակումբներում, իսկ նախորդ ակումբը եղել է բելգիական «Վիրտոնը»:
24-ամյա ֆուտբոլիստն «Արարատում» կխաղա «92» համարի մարզաշապիկով:
Ֆոտո` «Արարատ»


