Logo

«Արարատն» անհրաժեշտության դեպքում կդիմի ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտե. հայտարարություն

22:52 / 05.04.2025Ֆուտբոլ
null

«Արարատը» սոցցանցերում պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել և հայտնել, որ մտադիր է բողոքարկել «Շիրակի» դեմ Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խաղում (1-2) տեղի ունեցած վիճահարույց դրվագը.

««Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ մտադիր է բողոքով դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և անհրաժեշտության դեպքում նաև ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտե՝ ապրիլի 4-ին կայացած Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Արարատ»-«Շիրակ» հանդիպման ընթացքում արձանագրված վիճահարույց դրվագի կապակցությամբ:

Մասնավորապես, ակումբը մատնանշում է խաղի 29-րդ րոպեին տեղի ունեցած դեպքը, որի ընթացքում, ըստ ակումբի գնահատականի, «Արարատի» օգտին պետք է նշանակվեր 11-մետրանոց հարված, սակայն մրցավարը նման որոշում չկայացրեց։

«Արարատ» ֆուտբոլային ակումբն ընդգծում է արդար մրցակցության և մրցավարական որոշումների թափանցիկության կարևորությունը՝ համոզված լինելով, որ նման դեպքերի մանրամասն վերլուծությունն ու պատշաճ գնահատականը կնպաստեն մրցավարության որակի բարելավմանը և առաջնության հանդեպ հանրության վստահության ամրապնդմանը։

Բացի այդ, ակումբը խնդրում է, որ պատկան մարմինները հետաքնեն հանդիպման հնարավոր պայմանավորված բնույթը և խաղի արդար ընթացքը խաթարող հնարավոր մրցավարական գործողությունները։

Ակումբը իր դիմում-բողոքին կցելու է համապատասխան տեսագրությունները և պաշտոնական հիմնավորումները՝ պահանջելով սահմանված կարգով սկսել պաշտոնական վարույթ և անցկացնել հարցի համակողմանի քննություն»,- նշված է երևանյան ակումբի հայտարարության մեջ։

Այդ հանդիպման 29-րդ րոպեին գնդակը տուգանային հրապարակում դիպել է «Շիրակի» պաշտպան Համլետ Մնացականյանի ձեռքին: Մրցավար Աշոտ Ղալթախչյանը դրվագի տեսակրկնապատկերը դիտելուց հետո չի նշանակել 11-մետրանոց Գյումրին ներկայացնող ակումբի դարպասին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ