Logo

«Արարատը» ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի մարզչական շտաբը

16:44 / 05.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Արարատը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի մարզչական շտաբը կշարունակի աշխատել նաև հաջորդ մրցաշրջանում:

Գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի և նրա մարզչական շտաբի անդամներ Գևորգ Պողոսյանի, Ռաֆայել Սաֆարյանի և Արա Աբրահամյանի հետ պայմանագրերը երկաձգվել են մեկ տարով:

Տիգրան Եսայանն «Արարատը» գլխավորել էր այս տարվա փետրվարին: Նրա գլխավորությամբ երևանյան ակումբը 16 խաղում վաստակեց 24 միավոր, որն այդ ժամանահակատվածի համար չորրորդ ցուցանիշն էր Հայաստանի առաջնությունում:

«Արարատը» նոր մրցաշրջանին կսկսի նախապատրաստվել հունիսի 17-ից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ