Logo

Արաս Օզբիլիս. «Արսեն Զախարյանն աստղ չէ»

10:36 / 12.05.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարծում է, որ պետք չէ աստղ անվանել Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանին:

«Նույնիսկ բարձր մակարդակի ֆուտբոլիստները չեն կարող կայուն խաղ ցուցադրել, առավել ևս Արսեն Զախարյանը: Ուժեղ խաղացողը նա է, որն աչքի է ընկնում կայունությամբ, իսկ Զախարյանն ընդամենը մեկ մրցաշրջան է անցկացրել, որով չպետք է դատել։

Այժմ Արսենի համար ամենակարևորը կայուն խաղ ցուցադրելն է։ Պետք է լինի նվազագույնը, ուստի դժվար է երիտասարդ խաղացողից որևէ ձեռքբերում պահանջել. «Դինամոյի» կիսապաշտպանը դեռ կազմավորման գործընթացում է:

Տարիքի հետ կայունությունը կգա, բայց առայժմ լրատվամիջոցները չպետք է գրեն, որ սա նոր աստղ է: Անընդհատ քննարկվում է նրա հնարավոր տեղափոխությունը «Չելսի», սա մեծ ճնշում է Զախարյանի վրա: Ֆուտբոլիստը ցանկանում է ցույց տալ, թե ինչի է ընդունակ և ազատվել ավելորդ ուշադրությունից»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 19-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել էր տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»: Նախորդ տարվա օգոստոսին ձախողվել էր Զախարյանի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»:

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել չորս գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ