Logo

Արաս Օզբիլիս. «Պայքարելու ենք մինչև վերջ ու ամեն ինչ անելու ենք հաղթանակի հասնելու համար»

22:03 / 17.07.2023Ֆուտբոլ
Արաս Օզբիլիս

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուն» հուլիսի 18-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի բոսնիական «Զրինսկիին»:

Հայաստանի նորընծա գավաթակրի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը նախաղաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին:

«Դժվարին խաղ է սպասվում բարդ մրցակցի դեմ: Նրանք շատ լավ են գործում ստանդարտների ժամանակ: Պայաքարելու ենք մինչև վերջ ու ամեն ինչ անելու ենք հաղթանակի հասնելու համար: «Զրինսկին» թիմային խաղ է ցուցադրում:  Ուշ եմ սկսել միջմրցաշրջանային պատրաստությունը, սակայն ֆիզիկապես լավ վիճակում եմ»,- ասել է 34-ամյա կիսապաշտպանը:

Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը Երևանի «Ուրարտու» մարզադաշտում պարտվել էր նվազագույն հաշվով: Որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում «Ուրարտուն» կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ կմրցի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ