Logo

Արաս Օզբիլիսը պատմել է, թե ինչու չի ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը

18:27 / 05.06.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, թե ինչու չի հրաիրվել Հայաստանի ազգային հավաքական։

«Երկու շաբաթ առաջ հանդիպել եմ հավաքականի մարզիչի հետ։ Նա ինձ հրավիրել էր հավաքական, բայց քանի որ կինս չորրորդ երեխային է սպասում, մեծ ափսոսանքով պետք է ասեմ, որ այս անգամ չեմ կարող միանալ ազգային թիմին»,- նշել է 33-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը 2012 թվականին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 41 հանդիպում ու դարձել 6 գոլի հեղինակ։ 2019-ից հետո նա չի խաղացել ազգային թիմում։

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Օզբիլիսն անցկացրել է 16 հանդիպում, դարձել 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հայաստանի հավաքականը հունիսի 8-14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Կարդիֆ ու հունիսի 16-ին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի երրորդ տուրում ուժերը կչափի Ուելսի հավաքականի հետ: Հունիսի 19-ին Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի լատվիացիներին:

Եվրո-2024. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ուելսի և Լատվիայի դեմ խաղերի համար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ