Logo

Արաուխոն բաց կթողնի «Ալավեսի» դեմ խաղը

21:57 / 28.11.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել է, որ պաշտպան Ռոնալդ Արաուխոն աղիքային վիրուսի պատճառով բաց կթողնի «Ալավեսի» դեմ նոյեմբերի 29-ին կայանալիք խաղը, հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Նա աղիքային վիրուս ունի, այսօր չի մարզվել և բաց կթողնի վաղվա հանդիպումը:

Մենք հիասթափված ենք, «Չելսիից» կրած պարտությունը ծանր էր։ Մենք կարծում էինք, որ կարող ենք հաղթել։ Պետք է լավատես լինենք հաջորդ խաղի համար»,- ասել է գերմանացին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել էր «Չելսիին»: Արաուխոն այդ խաղում կարմիր քարտ էր ստացել:

Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ