Logo

Արբելոան գլխավորեց «Ռեալ Մադրիդ Կաստիլյան»

16:51 / 28.05.2025• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ալվարո Արբելոան նշանակվել է «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Արբելոան ակումբի սան է, առաջին թիմում է խաղացել 2009-ից 2016 թվականների ընթացքում՝ անցկացնելով 238 խաղ:

2020 թվականից նա սկսել է մարզչական կարիերան՝ գլխավորելով «Ռեալի» տարբեր տարիքային թիմեր: 2022-2025թթ. նա աշխատել է «Խուվենիլ Ա»-ում՝ նվաճելով 4 տիտղոս:

Արբելոան նոր պաշտոնում կփոխարինի «Ռեալի» մեկ այլ նախկին ֆուտբոլիստ, լեգենդար Ռաուլ Գոնսալեսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ