Logo

Արցունքներ և հույզեր. Սոնը վերջին հանդիպումն է անցկացրել «Տոտենհեմում»

18:26 / 03.08.2025Ֆուտբոլ
null

«Տոտենհեմի» ավագ Հյոն Մին Սոնը վերջին հանդիպումն է անցկացրել ակումբում։

Հարավկորեացի վինգերը «Նյուքասլի» դեմ Սեուլում կայացած ընկերական խաղում (1-1) փոխարինվել է 65-րդ րոպեին։

Նախքան խաղադաշտից հեռանալը նա հրաժեշտ է տվել խաղընկերներին։ «Նյուքասլի» ֆուտբոլիստները նույնպես 32-ամյա եզրայինին շնորհակալություն են հայտնել ու հրաժեշտ տվել։

Տեսախցիկները նաև ֆիքսել են, թե ինչպես է Սոնն արտասվել փոխարինվելուց հետո։

Սոնը լոնդոնյան ակումբում հանդես էր գալիս 2015թ. օգոստոսից, 454 խաղում խփել է 173 գոլ, կատարել 101 ասիստ։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ