Logo

Արդա Գյուլերը որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ

13:16 / 24.02.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը որոշել է մնալ ակումբում և պայքարել՝ մեկնարկային կազմում տեղ գտնելու համար, գրում է Relevo-ն։

Թուրք ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, սակայն նա մտադիր չէ լքել «Ռեալը»։

18-ամյա կիսապաշտպանը 2023 թ. ամռանն է 20 մլն եվրոյով «Ֆեներբահչեից» տեղափոխվել «Ռեալ», սակայն տարբեր վնասվածքների պատճառով միայն 2024 թ. հունվարին է նորամուտը նշել «Արքայական ակումբի» կազմում։ 2023/24 մրցաշրջանում նա անցկացրել է միայն 5 ոչ լիարժեք հանդիպում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ