Աշխարհի 2022 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի Չիլի - Արգենտինա խաղում (1:2) զավեշտալի դեպք է գրանցվել: Մրցավարի բրազիլացի օգնականներ Ֆաբրիսիո Վիլարինյոն և Ռոդրիգո Կորեան իրենց դրոշակները խաղից առաջ մոռացել են հյուրանոցում: Խաղի առաջին կեսի ժամանակ օգնականներն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար դրոշակ են պատրաստել ստադիոնի կարգադրիչների ժիլետներից և հատակ մաքրելու համար նախատեսված հարմարանքի բռնակներից:
Երկրորդ կեսում մրցավարի օգնականներն արդեն աշխատել են ավանդական դրոշակներով, սակայն նրանց սխալը չի ներվել. նրանք որակազրկվել են 4 ամսով:
La comisión de árbitros de la CONMEBOL suspendió por 4 meses a los asistentes Fabricio Vilarinho y Rodrigo Correa.
— Juan Diego Osorio Villate (@juandiosorio7) January 28, 2022
Se olvidaron de sus banderines y tuvieron que usar chalecos reflectivos.
Vergonzoso. pic.twitter.com/FtROZuYA9h