Արգենտինացի պաշտպան Աարոն Անսելմինոն վերադարձել է Լոնդոնի «Չելսի», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
19-ամյա ֆուտբոլիստը 2024 թվականի օգոստոսի 8-ին «Բոկա Խունիորսից» 16,5 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Չելսի», իսկ հաջորդ օրը վարձավճարով վերադարձել արգենտինական թիմ:
Անսելմինոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը:
Aaron Anselmino has been recalled from his loan spell at Boca Juniors. 🇦🇷🔵
— Chelsea FC (@ChelseaFC) January 3, 2025
Welcome back to Chelsea, Aaron!