Արգենտինացի մասնագետ Դիեգո Կոկան հեռացվեց իսպանական «Վալյադոլիդի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նրա գլխավորությամբ «Վալյադոլիդն» անցկացրել է 8 խաղ, պարտվել 7-ում, մեկում հաղթել:
Մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի «Վալյադոլիդի» երիտասարդական թիմը գլխավորող Ալվարո Ռուբիոն:
«Վալյադոլիդը» 15 միավորով Լա լիգայում վերջին` 20-րդ տեղում է:


