Logo

Արգենտինան առանց Մեսիի երեք գոլ խփեց և շանս չտվեց Սալվադորին

10:24 / 23.03.2024Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականը տարին սկսեց հաղթանակով։ ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղում աշխարհի գործող չեմպիոնը 3-0 հաշվով հաղթեց Սալվադորի թիմին։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմի գոլերը խփեցին պաշտպան Քրիստիան Ռոմերոն ու կիսապաշտպաններ Էնցո Ֆերնանդեսը և Ջովանի Լո Սելսոն։

Արգենտինացիների կազմից հանդիպումը բաց թողեց ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին, որն ապաքինվում է վնասվածքից։

«Ալբիսելեստեն» հաջորդ ընկերական խաղը կանցկացնի մարտի 27-ին և կմրցի Կոստա Ռիկայի դեմ։

Ընկերական հանդիպում

Արգենտինա - Սալվադոր` 3-0

Քրիստիան Ռոմերո, 16, Էնցո Ֆերնանդես, 42, Ջովանի Լո Սելսո, 52

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ