ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում մրցել է Կոստա Ռիկայի հետ և կամային հաղթանակ տարել 3-1 հաշվով:
Առաջինը հաջողության են հասել կոստառիկացիները: Հանդիպման 34-րդ րոպեին հաշիվը բացել է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Մանֆրեդ Ուգալդեն:
Ընդմիջումից հետո «Ալբիսելեստեն» ավելացրել է ճնշումը և 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Արգենտինացիների կազմում գոլով աչքի են ընկել Լիսաբոնի «Բենֆիկայի» վինգեր Անխել Դի Մարիան, անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերը և Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը:
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ակումբի կազմում ստացած վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը:
Ընկերական հանդիպում
Արգենտինա - Կոստա Ռիկա՝ 3-1
Անխել Դի Մարիա, 52, Ալեքսիս Մակալիստեր, 56, Լաուտարո Մարտինես, 77 - Մանֆրեդ Ուգալդե, 34


