«Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարիերան կարող է շարունակել Պրիմերայում։ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով «Բարսելոնան» է հետաքրքրված՝ հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբ արդեն մի քանի ամիս հետևում է երիտասարդ ֆուտբոլիստին։ Տրանսֆերի համար «կապտանռնագույնները» ստիպված կլինեն 20-25 մլն եվրո վճարել։
Ալվարեսը «Ռիվեր Փլեյթի» սան է։ Արգենտինայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա 18 խաղում 17 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։