Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան հույս ունի, որ Լիոնել Մեսին կմասնակցի Մունդիալ-2026-ին:
«Մենք կրկին կնվաճենք աշխարհի գավաթը՝ չեմ կասկածում: Ես շատ եմ հավատում մեր տղաներին: Նրանք անելու են ամեն ինչ: Մենք հնարավորություն ունենք աշխարհին ցույց տալու, թե ինչի են ունակ արգենտինացիները, եթե նպատակ ունեն:
Հուսով եմ, որ Մեսին կխաղա հաջորդ Մունդիալում, բայց ամեն ինչ կախված է նրանից:
Լեոն շատ կարևոր է մեզ համար, նրա ներկայությունն արդեն առավելություն է տալիս մեզ»,- Կլաուդիո Տապիայի խոսքը մեջբերում է TyC Sports-ը:


