Logo

Արգենտինայի գավաթ. Սելարայանի հիասքանչ գոլը չի օգնել «Բելգրանոյին» դուրս գալ եզրափակիչ

10:50 / 25.10.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բելգրանոն» սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվել է «Արգենտինոս Խունիորսին»։

Տանտերերից 36-րդ րոպեին հիասքանչ հարվածով հաշիվը բացել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։

«Արգենտինոս Խունիորսը» դուրս է եկել եզրափակիչ ու կմրցի «Ինդեպենդյենտե Ռիվադավիայի» դեմ, իսկ «Բելգրանոն» ավարտել է մրցելույթը։

Արգենտինայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Բելգրանո» - «Արգենտինոս Խունիորս»` 1-2

Լուկաս Սելարայան, 36 - Էռնան Լոպես, Տոմաս Մոլինա, 82 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ