Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ներկայացրել է թիմի հայտացուցակն առաջիկա ընկերական խաղերի համար:
Դարպասապահներ. Էմիլիանո Մարտինես, Ֆրանկո Արմանի, Խերոնիմո Ռուլի:
Պաշտպաններ. Գոնսալո Մոնտիել, Նաուել Մոլինա, Լեոնարդո Բալերդի, Քրիստիան Ռոմերո, Խերման Պեցելա, Լուկաս Քուարտա, Նիկոլաս Օտամենդի, Լիսանդրո Մարտինես, Մարկոս Ակունյա, Նիկոլաս Տալյաֆիկո:
Կիսապաշտպաններ. Վալենտին Բարկո, Գուիդո Ռոդրիգես, Լեանդրո Պարեդես, Ալեքսիս Մաքալիստեր, Ռոդրիգո Դե Պաուլ, Էզեկիել Պալասիոս, Էնցո Ֆերնանդես, Ջովանի Լո Չելսո, Անխել Դի Մարիա:
Հարձակվողներ. Վալենտին Կարբոնի, Լիոնել Մեսի, Անխել Կորեա, Ալեխանդրո Գառնաչո, Նիկոլաս Գոնսալես, Լաուտարո Մարտինես, Խուլիան Ալվարես:
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնները հունիսի 10-ին կմրցեն Էկվադորի, չորս օր անց՝ Գվատեմալայի հավաքականների հետ: Արգենտինայի հավաքականը հունիսի 21-ից էլ պայքարը կսկսի Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Սկալոնիի թիմը մրցաշարի գործող չեմպիոնն է: