Կատարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականը մրցում է խորվաթների հետ և առաջին խաղակեսից հետո հաղթում է 2-0 հաշվով:
34-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող, Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին: «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը դարձավ Արգենտինայի հավաքականի լավագույն ռմբարկուն Մունդիալներում՝ շրջանցելով Գաբրիել Բատիստուտային: Մեսին խփել է 11 գոլ, Բատիստուտան՝ 10:
35-ամյա արգենտինացին նաև կրկնեց աշխարհի առաջնություններում ամենաշատ հանդիպումների մասնակցած գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսի ռեկորդը: Մեսին և Մաթեուսը 25-ական խաղ են անցկացրել Մունդիալներում:
Մեսիի գոլից ընդամենը 5 րոպե անց արգենտինացիների առավելությունը կրկնապատկել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը, որն վաստակել էր նաև 11-մետրանոց հարվածը։
Մեսիի գոլը՝ տեսանյութով:
Ալվարեսի գոլը՝ տեսանյութով:


