Արգենտինայի ազգային հավաքականն ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթել է Վենեսուելայի թիմին։
Մայամիում կայացած խաղում «Ալբիսելեստեի» հաղթական գոլը խփել է Ջովանի Լո Սելսոն։
Աշխարհի գործող չեմպիոնից հանդիպումը բաց է թողել թիմի ավագ Լիոնել Մեսին, որը ստացել էր հանգստի հնարավորություն։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հոկտեմբերի 14-ին էլ ընկերական խաղում կմրցի Պուերտո Ռիկոյի հավաքականի դեմ։
Ընկերական հանդիպում
Արգենտինա - Վենեսուելա` 1-0
Ջովանի Լո Սելսո, 31


