Logo

Արգենտինայի հավաքականը 14-րդ անգամ անընդմեջ նվաճեց ԱԱ-ի ուղեգիր

02:40 / 26.03.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի 2026 թ. առաջնության ուղեգիր։

Հարավամերիկյան ընտրական մրցաշարի 14-րդ տուրում Բոլիվիայի և Ուրուգվայի հավաքականների ոչ-ոքիից (0-0) հետո «Ալբիսելեստեն» ապահովել է տեղը Մունդիալում։

Արգենտինացիները 13 խաղից հետո 28 միավորով ընտրական գոտու մրցաշարային աղյուսակի առաջատարն են։

Արգենտինայի հավաքականը 14-րդ անգամ անընդմեջ կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։ «Ալբիսելեստեն» մրցաշարը բաց չի թողնում 1974 թ. ի վեր և աշխարհի գործող չեմպիոնն է։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել են նաև Ճապոնիայի, Իրանի ու Նոր Զելանդիայի հավաքականները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ