Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը սոցցանցերում հրապարակում է արել և ծաղրել Բրազիլիայի ազգային հավաքականի ու «Սանթոսի» վինգեր Նեյմարին.
«Հաշվի առնելով, թե որքան շատ է Նեյմարը խնջույքներ սիրում` տարօրինակ էր, որ նա բաց թողեց այս պարը»։
Միլեյը հրապարակումն արել է Արգենտինայի հավաքականի` ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 14-րդ տուրում Բրազիլիայի դեմ խաղում տարած 4-1 հաշվով հաղթանակից հետո։
Բրազիլիայի հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու (79 գոլ) Նեյմարը վնասվածքի պատճառով բաց է թողել հանդիպումը։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականն արդեն նվաճել է աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր։


