Արհեստական բանականությունը կանխատեսել է 2024-ից մինչև 2103 թվականը Չեմպիոնների լիգայի հաղթողներին, հայտնում է Calciomercato-ն:
Որոշ կանխատեսումներ տարօրինակ են ստացվել: Ավելի տարօրինակ է այն, որ 2085-ից մինչև 2087 թվականը մրցաշարի հաղթող են դառնալու իսպանական «Ալավեսը», մոլդովական «Շերիֆը» և անգլիական «Բրենթֆորդը»:
Իտալական «Մոնցան» ծաղրել է կանխատեսումը և ներկայացրել է իր տարբերակը, որտեղ երևում է, որ 2026-2103 թվականների ընթացքում Չեմպիոնների լիգայի գավաթակիրը Լոմբարդիան ներկայացնող ակումբն է:
Հիշեցնենք, որ արհեստական բանականությունն ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում կանխատեսել էր կատալոնական «Բարսելոնայի» հաղթանակը:




