Logo

Արիգո Սակին ՈւԵՖԱ-ի նախագահի կողմից հատուկ մրցանակի կարժանանա

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:12 / 24.08.2022ՍՊՈՐՏ
Արիգո Սակի

Իտալական «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին ՈւԵՖԱ-ի նախագահի կողմից կստանա հատուկ մրցանակ, որը կշնորհվի Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանության ժամանակ։ Վիճակահանությունը կկայանա օգոստոսի 25-ին Ստամբուլում։

«Այդ մրցանակը պրոֆեսիոնալ որակների և ֆուտբոլում թողած ժառանգության համար է։ Շատ քչերն են կարողացել Արիգո Սակիի պես փոխել խաղային փիլիսոփայությունն ու այն ավելի գրավիչ դարձնել։

Կա երկու ժամանակաշրջան՝ Սակիից առաջ և հետո։ Անհամար տակտիկական նորամուծությունները, որը նա ներդրել է կարիերայի ընթացքում, այսօր ֆուտբոլային օրենքներ են, որոնք ներդրվել են մարզիչների պատրաստության ձեռնարկներում»,- ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Արիգո Սակիի գլխավորությամբ «Միլանը» 1987/1988 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև 1989 և 1990 թվականներին հաղթել Չեմպիոնների լիգան։

Իտալացի մասնագետը նաև գլխավորել է Իտալիայի հավաքականը, որի հետ հասել է մինչև ԱԱ-1994-ի եզրափակիչ և հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել բրազիլիացիներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ