Logo

Արկադի Չիլինգարյան. «Այսպիսի խաղադաշտերում ֆուտբոլը խաղալը թյուրիմացություն է»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.09.2017Հայկական ֆուտբոլ
5610 - Արկադի Չիլինգարյան. «Այսպիսի խաղադաշտերում ֆուտբոլը խաղալը թյուրիմացություն է»

«Ալաշկերտի» ավագ մարզիչ Արկադի Չիլինգարյանը, ով փոխարինում է որակազրկված Աբրահամ Խաշմանյանին, Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին մրցավեճում «Արցախի» նկատմամբ հաղթանակից հետո (3-1) հանդիպել է լրագրողների հետ:

Նա, մասնավորապես, անդրադարձել է ԿԱ ՊԵԿ մարզահամալիրի (նախկին «Միկա») խաղադաշտի խոտածածկի վատ վիճակին.

-Այս մրցավեճի ամբողջ ընթացքում առավելությունը մեր կողմն էր: Ունեինք շատ գոլային պահեր, բայց դրանցից կարողացանք իրացնել երեքը և հաղթեցինք:

Խաղադաշտը թույլ չէր տալիս ավելի դիտարժան ֆուտբոլ ցուցադրել, ավելի շատ պայքար էր ընթանում: Այսպիսի խաղադաշտերում ֆուտբոլ խաղալը թյուրիմացություն է: Անիմաստ է: Ֆուտբոլիստները վնասվածքներ են ստանում, խաղ չկա,- ասել է Չիլինգարյանը:

Չիլինգարյանը նաև հավելել է, որ թիմի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը, ով «Շիրակի» հետ առաջնության խաղում վնասվածք էր ստացել, արդեն մասնակցում է մարզումներին և պատրաստ կլինի Գյումրիի թիմիի դեմ Սուպերգավաթի կիրակնօրյա մրցավեճին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ