Logo

Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի չեմպիոն

21:43 / 17.02.2024Ըմբշամարտ
null

Արման Անդրեասյանը (70 կգ) ոսկե մեդալ նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Հայ ըմբիշը եզրափակիչում վերջին վայրկյաններին 7-3 հաշվով կամային հաղթանակի հասավ վրացի Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ:

24-ամյա Անդրեասյանը փետրվարի 16-ին Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3-1 հաշվով ուժեղ էր գտնվել գերմանացի Ալեքսանդր Սեմիսորուից։ Հաջորդ գոտեմարտում նա 6-5 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Սեյֆուլա Իտաևին, իսկ կիսաեզրափակիչում 8-5 հաշվով տպավորիչ կամային հաղթանակի էր հասել աշխարհի գործող չեմպիոն, Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաևի նկատմամբ:

Արման Անդրեասյանը Եվրոպայի փոխչեմպիոն (2022թ․) ու բրոնզե մեդալակիր (2021թ․) է, նաև նախորդ տարի բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արսեն Հարությունյանը (57 կգ) եզրափակիչում ընդամենը 52 վայրկյանում 10-0 հաշվով հաղթել էր թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի քառակի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ