Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանն (79 կգ) Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի հույն Գեորգիոս Կոուգիոմցիդիսի հետ:
Ավագյանը հոկտեմբերի 21-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից և 5-7 հաշվով պարտվել վրացի Վլադիմերի Գամկրելիձեին, որը նվաճել էր եզրափակիչի ուղեգիր՝ հայ ըմբիշին տալով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորթյուն տվել:
Առաջին սփոփիչ գոտեմարտում Արման Ավագյանը 7-0 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի ներկայացուցիչ Տանգայ Դարբելայի նկատմամբ, իսկ երկրորդում 10-0 հաշվով պարտության մատնեց իսրայելցի Իլան Բոնդարին:
Հոկտեմբերի 21-ին պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչներից Վազգեն Թևանյանը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (97 կգ պարտություն էին կրել ու դուրս մնացել հետագա պայքարից:
Հրայր Ալիխանյանն ու Կնյազ Իբոյանը մեկնարկեցին վստահ հաղթանակով


