Logo

Արման Դյուպլանիստը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

17:03 / 26.02.2023Աթլետիկա
null

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, շվեդ աթլետ Արման Դյուպլանիստը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է Business Insider-ը:

23-ամյա ձողացատկորդը թարմացրել է իր իսկ ռեկորդը՝ ցատկելով 6,22 մետր, ինչը մեկ սանտիմետրով ավելին է նախորդ տարվա հուլիսին ԱՄՆ-ի Յուջին քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում գրանցած ցուցանիշից, և հաղթել Կլերմոն քաղաքում անցկացվող մրցաշարում:

Հիշեցնենք, որ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան վերջին երեք տարում երկու անգամ նրան ճանաչել է «Տարվա մարզիկ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ