
տուր
01 Հունվար 1970 - 18:42
- - 

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը և հավաքականի թեկնածու Պետրոս Ավետիսյանը ղազախական «Տոբոլի» կազմում դարձել են Ղազախստանի առաջնության փոխչեմպիոն:
«Տոբոլը» մրցաշարի արդյունքով վաստակած 38 միավորով գրավել է երկրորդ հորիզոնականը՝ 7 միավոր զիջելով առաջատար «Կայրաթին», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը:
Տիգրան Բարսեղյանի «Աստանան» 36 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Ավելացնենք, որ «Տոբոլի» կազմում Ղազախստանի առաջնության ավարտված մրցաշրջանում Պետրոս Ավետիսյանը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, Արման Հովհաննիսյանը մասնակցել է 1 հանդիպման:

